Թիակապոչ գեկոն
Թիակապոչ գեկոն | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ptychozoon kuhli Stejneger, 1902
| ||||||||||||||
|
Հնդկա-մալայզիական թիակապոչ գեկոն կամ պարզապես թիակապոչ գեկկոն[1] (լատին․՝ Ptychozoon kuhli), մողեսակերպերի կարգի գեկոնների ընտանիքին պատկանող սողուն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են միայն Ասիա աշխարհամասում։ Ապրում են հիմնականում Հնդկաստանում և Մալայզիայում (որտեղից էլ գալիս է թիակապոչ գեկկոնի անվանումը), սակայն որոշ պոպուլյացիաներ բնակվում են նաև Թաիլանդի տարածքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիակապոչ գեկոնի մարմնի ամբողջ երկայնքով, ինչպես նաև մատների արանքում ձգվում է մաշկային թաղանթ։ Այն պոչի վրա առաջացնում է կլորավոր բլթակներ, որոնցով էլ նա տարբերվում է մյուս մողեսակերպերից։
Պոչի վրայի այդ ծալքերը գեկոնին հնարավորություն են տալիս սավառնել մի ծառից մյուսը։ Մաշկի գույնը կախված է շրջակա միջավայրից։ Դրա միջոցով նա կարողանում է դառնալ աննկատելի և պաշտպանվել արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։
Թիաոտ գեկկոնի ոտքերը կարճ են, իսկ մատները ունեն կառչող հատկություն։ Պոչը հաստ է, իսկ ծայրը լայնացած է։ Մարմնի երկարությունը հասնում է 20 սմ-ի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Սողուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 180 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակապոչ գեկոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակապոչ գեկոն» հոդվածին։ |
|